Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտին կգործի արդեն 2012-ի նոյեմբերին 4 սեպտեմբերի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հաստատել է կանադական R & D arts ընկերության մասնակցությունը Հայաստանի Ազատ տնտեսական գոտուն (ԱՏԳ), որը շահագործման է հանձնվելու 2012-ի նոյեմբերին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, սեպտեմբերի 4-ին երկրում առաջին Էքսպոկենտրոն այցելելու շրջանակներում այդ արտասահմանյան ընկերության ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարության դիտարկմանը: Հանրապետությունում առաջին ԱՏԳ կազմակերպիչն է ռուսական «Սիտրոնիքս» ԲԲԸ-ը, որը 2008-ից «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (ԵրՄՄԳՀԻ) կառավարիչն է: Դրա հետ կապված նախարարը կարևորել է այն, որ Հայաստանը վերականգնում է ինստիտուտի երբեմնի համբավը, որը ժամանակին հայտնի է եղել իր բարձր արտադրական և նորարարական պոտենցիալով և նոր մոտեցումներով, որոնք համապատասխանել են միջազգային պահանջներին: «Հրաժարվելով հիմնական հարկային եկամուտներից` Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր և ներգրավել ներդրումներ»,- ասել է նա: Դավթյանը հիշեցրել է, որ առաջին ԱՏԳ-ը տեղակայվելու է երկու տարածքներում` «ԵրՄՄՀԳՒ» ՓԲԸ-ի (27 հազար քմ) և «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի` (56 հազար քմ): Իր հերթին «Սիտրոնիքս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը հավելել է, որ ընկերությունն արդեն ներդրել է շուրջ 3 մլն դոլար ԱՏԳ շահագործման հանձնելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար, պլանավորվում է ներդնել ևս 5 մլն դոլար: Բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին, իսկ առաջին հայկական ԱՏԳ նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերել ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից և այլ երկրներից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |