ՌԴ ԱԳՆ-ում քննարկել են Սաֆարովի ներման հետևանքները տարածաշրջանի անվտանգության համար![]() 4 սեպտեմբերի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովը հանդիպել է Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հետ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել հայ դիվանագետի խնդրանքով: «Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը, որը ստեղծվել է ադրբեջանցի և հունգարական իշխանությունների գործողությունների արդյունքում, լուրջ մտահոգություն է հայտնվել հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության զարգացման համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |