Հայաստանը հատուկ ապակի է մատակարարում «Ռոսկոսմոսին»

PanARMENIAN.Net - Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) կողմից մշակված հատուկ ապակիներն այսօրվա դրությամբ մատակարարվում են «Ռոսկոսմոս», «Մոնոկրիստալ» և այլ ընկերություններին ռադիոէլեկտրոնային արտադրության մեջ օգտագործելու համար: Այդ մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է որպես Մերգելյանի ինստիտուտ հայտնի ԵրՄՄՄԳՀԻ տնօրեն Արսեն Թարոյանը:

Անդրադառնալով նոր մշակումներին` նա հաղորդել է, որ դրանք պահանջում են հսկայական ֆինանսական ներդրումներ և ժամանակ ապրանքը միջազգային շուկայում առաջ մղելու համար: Այնուամենայնիվ, ԵրՄՄԳՀԻ-ին հաջողվել է հասնել կառուցվածքի, որը մոտ է Հայաստան ներկրվող ժամանակակից օպտիկական ապակիներին, սակայն դրանց արտադրության համար առայժմ միջոցներ չկան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---