ՌԴ Հանրային պալատի անդամը վրդովված է Սաֆարովի արտահանձնմամբ և ներմամբ![]() 4 սեպտեմբերի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հանրային պալատի միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության գծով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սոկոլովը վրդովված է Սաֆարովի արտահանձնմամբ և ներմամբ: «Վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ ներում է շնորհվել ցինիկ և դաժան սպանություն կատարած մարդասպանին: Հունգարիայի և Ադրբեջանի գործողություններն անհնար է արդարացնել թշնամանքով կամ ցանկացած այլ փաստարկով»,-հայտարարել է Ալեքսանդր Սոկոլովը: Սոկոլովը հայտարարել է, որ դա կարող է «արտաքին ոչ տարածաշրջանային գերտերության» կանխամտածված քայլը լինել, ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի, բազմազգ Ռուսաստանի ներքին կյանքի ու տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի ապակայունացման նպատակով: «Պատահական չէ, որ այս իրադարձությունները ծավալվում են, ինչպես և վրաց-օսական հակամարտությունը, ԱՄՆ նախագահի ընտրությունների շեմին, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ու Իրանում իրավիճակի սրման ֆոնի վրա»,-ասել է նա: Նա խստորեն դատապարտել է «Սաֆարովի հերոսացումը»: «Անթույլատրելի եմ համարում նման գործողությունները, որոնք կարող են ատելության նոր աճի պատճառ դառնալ տարածաշրջանում: Այս իրավիճակի պատանդներն են դառնում միլիոնավոր մարդիկ, որ ապրում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայերն ու ադրբեջանցիները: Կոչ եմ անում ՌԴ հայազգի և ադրբեջանցի քաղաքացիներին չփոխանցել քաղաքական ղեկավարության գնահատականը հասարակ մարդկանց վրա: Դիմում եմ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդներին՝ կոչ անելով թույլ չտալ, որ հակամարտությունը հասնի թեժ փուլի, հակազդել «մեծ քաղաքականության» անսկզբունքային խաղացողներին, որոնք փորձում են ձեզ հրահրել թշնամանքի ու ատելության»: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |