ՌՀՄ. Ադրբեջանը մարտահրավեր է նետել համաշխարհային հանրությանը` ցուցադրելով իր հանցավոր էությունը![]() 4 սեպտեմբերի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և նրան ներում շնորհելը: ՌՀՄ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի հայերի միությունը վրդովմունքով է ընդունել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու շոկային լուրը: Այդ գործողություններով, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքը և բարոյականության համամարդկային նորմերը, Ադրբեջանի ղեկավարությունը մարտահրավեր է նետել համաշխարհային հանրությանը, ցուցադրելով ողջ աշխարհին իր հանցավոր էությունը, որը հակասում է ՄԱԿ, ԵԽ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների հիմքում ընկած հիմնարար մարդասիրական սկզբունքներին: Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է այս հարցում Հայաստանի նախագահի դիրքորոշմանը, որը նրա կողմից ներկայացվել է արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպմանը, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզելու մասին հայտարարությանը: Այս ամենը ևս մեկ անգամ ցուցադրում է ԼՂՀ ժողովրդի ընտրության իրավունքը, որն անհնար է համարում իր ճակատագիրը կապել երկրի հետ, որը ոչ միայն պետական մակարդակով սատարում է մարդասպանին, այլ նաև ոճրագործին դարձրել է ազգային հերոս: Դրա հետ կապված ՌՀՄ-ն անհրաժեշտ է համարում. 1. Դիմել ՌԴ ղեկավարությանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, կոչ անելով նշել իր դիրքորոշումը հունգարական իշխանությունների վերաբերյալ և դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ցինիկ գործողությունները: 2. Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովի հանցավոր գործողությունների հերոսացումն իր մեջ նման հանցագործությունների տարածման իրական սպառնալիք է պարունակում: Ուստի դիմում ենք Ռուսաստանում գործող քաղաքական, հասարակական, իրավապաշտպան, կրոնական և այլ կազմակերպություններին, կոչ անելով բարոյական և քաղաքական-իրավական գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարության գործողություններին: 3. Կոչ անել Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժիններին և Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին ստեղծված պայմաններում հանդես բերել համախմբվածություն, տոկոնություն և ցանկացած հանգամանքներում պահպանել այն բարձր բարոյական ոգին, որը միշտ բնորոշ է եղել մեր ժողովրդին»: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |