Էդվարդ Նալբանդյան. Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան որևէ միջնորդություն չի կարող ունենալ![]() 4 սեպտեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ: Այս մասին այսօր Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Սա ի՞նչ է նշանակում, որ այն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրներում, վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք քաղաքներում, սպասված արդյունքի չ՞են հանգեցրել, որովհետև Ստամբուլու՞մ չէին կայանում»: Նալբանդյանը նշեց, որ Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարևան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը. «Թուրքական կողմից որևէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |