Արկադի Տեր-Թադևոսյան. Սաֆարովը շուտով գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար![]() 4 սեպտեմբերի 2012 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ Սաֆարովի էքստրադիցիան պլանավորված է եղել Թուքիայի և Ադրբեջանի հետ համատեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը` նշելով, որ, ինքը կարծում է, Սաֆարովի էքստարադիցիան թուրք-ադրբեջանական պլանի միայն մի մասն է. «Նրանք արդեն ամեն ինչ պլանավորել են և այժմ ինչ քայլ էլ անի Հայաստանը, նրանք պատասխանի պատրաստի տարբերակն ունեն»: Կոմանդոսը կարծում է, որ այս քայլն Ադրբեջանն արել է Ալիևի վարկանիշը հասարակության մեջ բարձրացնելու համար : Նա նաև համոզված է, որ Սաֆարովը շուտով գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար. «Նրանք շատ շուտով կսպանեն Սաֆարովին ու դա կգցեն հայերի վրա» : Իրավիճակից դուրս գալու միակ ելքը Տեր-Թադևոսյանը տեսնում է նրա մեջ, որ Հայաստանը կարողանա մի քանի քայլ առաջ հաշվարկել Ադրբեջանի բոլոր քայլերը և թույլ չտա այլևս նման դեպքեր : ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |