Է. Նալբանդյան. Հայաստանը միանշանակ հավաստիացումներ էր ստացել, որ Սաֆարովի արտահանձնումը բացառված է![]() 4 սեպտեմբերի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 4-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ ԱԳ նախարարն ասաց. «Փաստ է, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասն ավարտել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Հաճելի է նշել, որ ուսանողների մի մասն ընտրում է դիվանագետի մասնագիտությունը, ընդունվում Դիվանագիտական դպրոց և համալրում արտգործնախարարության շարքերը»: Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Անդրադառնալով հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը` ԱԳ նախարարն ասաց. «2004թ. ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին տեղափոխելու համար: Հունգարիայի իշխանությունները կտրականապես մերժում էին այդ բոլոր փորձերը: Ի՞նչ պատահեց, որ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հանկարծակի հավատաց Ադրբեջանի ստերին: Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը, հերոսացնում էր մարդասպանին: Հիմա, ինչպես կարող է Հունգարիան ձևացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոստումներին և գնացել նման կասկածելի քայլի: Ադրբեջանի իշխանությունները իրենց երկրում խորապես արմատավորված կոռուպցիան փորձում են բարձրացնել միջպետական հարաբերությունների մակարդակի: Տեղյակ լինելով, Ադրբեջանի փորձերին, Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է: Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը միջազգային հանրության մոտ շոկ է առաջացրել, բայց ոչ պակաս շոկ է առաջացնում Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երևույթների հանդուրժումն է ձևավորում սադամհուսեյների»,- ընդգծեց նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |