Է. Նալբանդյան. Բանակցային գործընթացից դուրս գալու քայլեր արվում են միայն Ադրբեջանի կողմից![]() 4 սեպտեմբերի 2012 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Սաֆարովի էքստրադիցիայի դեպքը շատ վատ ազդեցություն ունեցավ Արցախյան հակամարտության հարցով բանակցային գործընթացի վրա, սակայն բանակցություններից դուրս գալու բոլոր փորձերն ու քայլերն ուղղված դրան արվում են Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններից դուրս գա, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների կողմից բոլոր առաջարկները: Գիտեք, մեր արձագանքը Լ՛Աքվիլայի, Մուսոկկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո և Ադրբեջանի արձագանքը: Դուք գիտեք, մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել են եռանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահների կողմից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկներ, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից: Այն գործելաոճը, որը դրսևորում է տարիներ շարունակ Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով, նոր և նոր սադրանքներով շփման գծում, աննախադեպ ձևով ավելացնելով ռազմական բյուջեն. չկա որևէ երկիր աշխարհում, որը այդպիսի տեմպերով ավելացնի ռազմական բյուջեն: Այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը»,- ասաց արտաքին գործերի նախարարը : Նախարարը նշեց, որ այս պարագայում ամենակարևորն այն է, որ միջազգային հանրությունը չհանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը՝ բանակցային գործընթացի քողի տակ, շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության և կայունության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |