Է.Նալբանդյան. Ադրբեջանը փորձում է իր երկրի կոռուպցիան արտահանել այլ երկրներ![]() 4 սեպտեմբերի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Արգենտինայի արտգործանարարի պաշտոնական այցի ընթացքում բացի շատ այլ հարցերից, անդրադարձ է եղել նաև Սաֆարովի էքստրադիցիային: «Չէինք կարող չանդրադառնալ հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը՝ անգամ այն աստիճանի, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար: Եվրախորհրդի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ինչպե՞ս կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանի սին խոստումներին և գնալ նման կասկածելի քայլի: Միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել այս գործարքը: Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ արատը այլ երկրներ, տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ: Այս մասին վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: Սա լուրջ զգուշացում է այն երկրներին և քաղաքական գործիչներին, որոնց մոտ նման գործարքների գնալու գայթակղություն է առաջանում»,-ասաց նախարարը: Նալբանդյանն ասաց, որ միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |