Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատան տապանաքարերը հայտնվել են փողոցում

Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատան տապանաքարերը հայտնվել են փողոցում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Թբիլիսիի այգիներից մեկում հայտնաբերվել են Խոջիվանքի գերեզմանատան տապանաքարերը, որոնք խորհրդային իշխանությունների օրոք ծառայել են որպես շինանյութ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը:

Նրա խոսքով, այժմ նրանք քաղաքապետարանի հետ բանակցություններ են վարում, քարերը Խոջիվանքի տարածք տեղափոխելու նպատակով:

Խոջիվանքի տարածքը դարեր ի վեր պատկանել է Աշխարբեկ Բեյբութովի նախնիներին, և ծառայել է որպես տոհմական գերեզմանոց:

1655 թ-ին նա կառուցեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ժողովուրդը սկսեց անվանել Խոջիվանք: Արդյունքում գերեզմանոցի ողջ տարածքը կոչվեց «Խոջիվանք»: Ժամանակի ընթացքում այն դուրս եկավ տոհմական գերեզմանոցի սահմանից և դարձան հայկական ամենամեծ գերեզմանոցը:

20 դ-ի 20-ական թթ-ից այնտեղ այլևս թաղումներ չէին կատարվում: 1934 թ-ից Լավրենտի Բերիայի հրամանով գերեզմանոցը սկսեցին ակտիվորեն վերացնել: Տապանաքարերը գետնին հավասարվեցին, իսկ թանգարանային նշանակություն ունեցող տապանաքարերը դարձան շինանյութ: Փրկել հաջողվեց միայն Թումանյանի և Րաֆֆու գերեզմանաքարերը: Գերեզմանոցի տարածքը դարձավ «Բարեկամության» այգի, որտեղ հայերը ծառերի տակ մոմեր էին վառում` ի հիշատակ իրենց նախնիների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---