ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՄԵՆՔ ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԿԱՅԱՑՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Մենք հույս ունենք, որ Բուդապեշտի դատարանն արդար դատավճիռ կկայացնի հայ զինվորական Գուգեն Մարգարյանի սպանության գործի առնչությամբ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը: Ա.Մարգարյանը վստահություն է հայտնել, որ անցկացված փորձաքննությունների արդյունքները միանշանակ հաստատում են, որ Ռամիլ Սաֆարովն սպանությունը կատարել է դիտավորյալ, սառնասրտորեն եւ հոգեպես առողջ վիճակում: Դատավարությունը ձգձգելու, դատական գործընթացը քաղաքականացնելու, նույնիսկ Ռ.Սաֆարովին իր հայրենիքում հերոսացնելու ադրբեջանական կողմի բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու, հայտարարել է նա: «Մենք, իհարկե, այլեւս ետ չենք կարող բերել Գուրգեն Մարգարյանի կյանքը, սակայն պետք է շարունակենք աշխատանք տանել բոլոր մակարդակներով` արդար դատավճռի կայացման համար»,- ասել է Անդրանիկ Մարգարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---