Նախագահը մասնակցել է Գյումրու բժշկական կենտրոնի բացմանը![]() 4 սեպտեմբերի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, Հանրապետության ղեկավարը մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2010թ. հոկտեմբերի 23-ին: Նախագահը շրջել է ժամանակակից չափանիշներով կառուցված բուժհաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Շրջայցի ժամանակ նախագահին զեկուցվել է, որ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կգործի լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ: Գյումրու նոր բժշկական կենտրոնի կառուցման և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահն այցելել է նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Նախագահը վերանորոգված հիվանդանոցում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և նախորդ այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին: «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» վերանորոգվել է, հագեցվել հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: Ավստրիական կողմը հիվանդանոցին տրամադրել է նաև արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար: Հիվանդանոցը դարձել է ժամանակակից չափանիշներին համապատասխան բարձրակարգ առողջապահական հաստատություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |