ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՀԵՐՔԵԼ Է ԱՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ ԱՄՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ ԻՐԱՆԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հերքել Է այն տեղեկատվությունները, թե ԱՄՆ-ը պատրաստվում Է ռազմական հարված հասցնել Իրանին: «Ես հաճախ լսում եմ Իրանին ռազմական հարված հասցնելու մասին տեղեկատվություններ, եւ դա պարզապես ճիշտ չԷ, քանզի մենք ցանկանում ենք, որ աշխատի դիվանագիտությունը»,-հայտարարել Է նա: «Ես հավատում եմ, որ դիվանագիտությունը կարող Է աշխատել, եթե Իրանը չտարանջատի ԱՄՆ եւ Եվրոպան »,- ասել Է Ջ.Բուշը: Նրա խոսքերով` ԱՄՆ վարչակազմը սերտ խորհրդակցություններ Է անցկացնում եվրոպական երկրների հետ` Իրանում միջուկային զենքի ի հայտ գալը թույլ չտալու անհրաժեշտության մասին: «Մենք կշարունակենք աշխատել ընկերների եւ դաշնակիցների հետ, որպեսզի դա պարզ հասկացնել տանք Իրանին»,-ասել Է Բուշը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---