Գերմանիան պահանջում է Հունաստանից լիարժեքորեն իրականացնել հակաճգնաժամային ծրագրերը

Գերմանիան պահանջում է Հունաստանից լիարժեքորեն իրականացնել հակաճգնաժամային ծրագրերը

PanARMENIAN.Net - ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Բեռլինում, իր հույն գործընկեր Յանիս Ստուրնարասի հետ հանդիպմանը պահանջել է Հունաստանից կատարել պետական պակասուրդի կրճատման իր պարտավորությունները:

Իր հերթին Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրունասը պատմեց իր պետության հաջողությունների մասին և օգնության երկրորդ չափաբաժինը ստանալու համար անհրաժեշտ պայմանները կատարելու մասին:

Միայն ԵՄ, ԵԿԲ, ԱՄՀ գնահատականներից հետո կարվեն վերջնական եզրահանգումները Աթենքին օգնություն տրամադրելու մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---