Մ. Բելեցկի. Բաքուն չի հասկանում, թե որքան է տուժում երկիրը՝ բարոյական հրեշի կարգավիճակ ստանալով 4 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի անսպասելի արտահանձնումն ու նրա հետագա հերոսացումն Ադրբեջանում խորը շոկ են առաջացրել ողջ աշխարհում»,- Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին: Ինչպես նշել է քաղաքագետը, ոչ մի երկիր հավանություն չտվեց այս գործողություններին, իսկ դատապարտումը միաձայն էր: ԱՄՆ և ՌԴ ղեկավարները, Մինսկի խմբի համանախագահները, հասարակական և կրոնական կազմակերպությունները միասնական են Ադրբեջանին դատապարտելու հարցում: «Հերոս կարգելով քնած մարդուն դաժանաբար սպանած մարդասպանին՝ Ադրբեջանն ինքն իրեն դուրս դրեց քաղաքակիրթ երկրների ցանկից: Հավանաբար, Ադրբեջանի ղեկավարները չեն հասկանում, թե որքան է տուժում երկիրը, բարոյական հրեշի կարգավիճակ ստանալով: Կարծում եմ, միջազգային հանրության նման գնահատականը կանդրադառնա նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ սպեկտրի վրա»,-, ասել է ուկրաինացի փորձագետը: Հուսանք, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը իմաստուն և զուսպ կգտնվեն, սադրանքների չեն մատնվի և կօգտագործեն իրավիճակը աշխարահում ավելի հզոր աջակցություն ստանալու համար»,-ասել է Բելեցկին: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |