Shell-ը սկսել է Թուրքիայում թերթաքարային գազի որոնումը![]() 4 սեպտեմբերի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Royal Dutch Shell ընկերությունը սկսել է Թուրքիայում թերթաքարային գազի որոնումը և թուրքական TPAO ընկերության հետ մտածում է Սև ծովում նավթի հանույթի որոնման մասին, սեպտեմբերի 4-ին հաղորդել է Shell-ի գլխավոր տնօրեն Փիթեր Վոզերը և Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: Shell-ը սկսել է թերթաքարային գազի որոնումները նախորդ շաբաթ Saribugday 1 հանքավայրի մերձակայքում, որը տեղակայված է Դիարբեքիր քաղաքի մոտ, ասել է Յիլդիզը: Ընկերությունները նախորդ տարվա նոյեմբերին համաձայնագիր են ստորագրել Թուրքիայում և Միջերկրական ծովում համատեղ աշխատանքների իրականացման մասին: TPAO-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ստանալու է Դիարբեքիրում մշակվող գազի 70 տոկոսը, իսկ մյուս մասը կտնօրինի Shel-ը, հաղորդում է Reuters-ը: Վոզերը հաղորդել է նաև, որ ընկերությունը թույլատվություն է ստացել նավթ որոնել Ալյասկայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |