Շախմատի Օլիմպիադա. Վլադիմիր Հակոբյանը միավորներ է կիսել Լիրեն Դինգի հետ![]() 4 սեպտեմբերի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Չինաստան հանդիպման հաշիվը 1:1 է: Այսօր Ստամբուլում շարունակվում են խաղարկվել Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստներից իր պարտիան ավարտվել է Վլադիմիր Հակոբյանը: Նա միավորներ է կիսել Լիրեն Դինգի հետ: Շախամտիստները 31-րդ քայլին պարտիան ավարտել են ոչ ոքի: Մինչ այդ Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի էր խաղացել Հաո Վանգի հետ: Սերգեյ Մովսիսյան-Յուե Վանգ և Գաբրիել Սարգսյան-Քսինգժի Բու պարտիաները դեռևս շարունակվում են: Հայ շախմատիստները խաղում են սպիտակ խաղաքարերով: Օլիմպիադայում աշխարհի չեմպիոնները` հայ շախմատիստները շարունակում են վստահորեն հանդես գալ: Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ, ապա միավորներ է կիսել Ռուսաստանի հավաքականի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |