«Տաշիրը» հերքում է «McDonald's» ռեստերանների ցանցի ստեղծման լիցենզիա ձեռք բերելու վերաբերյալ տեղեկությունները![]() 4 սեպտեմբերի 2012 - 19:27 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ներում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ «Տաշիր Գրուպը» ձեռք է բերում Երևանում «McDonald's» ռեստորանների ցանցի ստեղծման լիցենզիա: «Տաշիր Գրուպը» հերքում է այս տեղեկությունները: Ինչպես հաղորդում է «Տաշիր Գրուպի» մամուլի ծառայությունը, տվյալ պահին հոլդինգը զարգացնում է «Grand Food» հասրակական սննդի կետերի ցանցը, որի մեջ մտնում է նաև հանրահայտ «Տաշիր Պիցցա» ռեստորանների ցանցը: Ցանցն այսօրվա դրությամբ արդեն իսկ ներառում է 68 սպասարկման կետեր Հայաստանում և Ռուսաստանում: Մամուլի ծառայության տվյալներով, մինչև 2012թ ավարտը, կբացվեն ավելի քան 20 պիցերիաներ: Բացի հանրահայտ «Տաշիր պիցցա» բրենդից, կոռպորացիան ստեղծում է նաև ռեստորանների նոր ձևաչափեր: «Grand Food» առաջարկում է «Գարնիր» բուֆետի հայեցակարգը, որը տարբերվում է ցածր միջին կտրոնով և ուտեստների բազմազանությամբ: Առաջին բուֆետը արդեն հաջողությամբ գործում է Կալուգայի «Ռիո» առևտրի կենտրոնում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |