Վահրամ Աթանեսյան. Չնայած վերջին իրադարձություններին, քաղաքականությունը պետք է վեր լինի զգացնմունեքներից

Վահրամ Աթանեսյան. Չնայած վերջին իրադարձություններին, քաղաքականությունը պետք է վեր լինի զգացնմունեքներից

PanARMENIAN.Net - Չնայած վերջին իրադարձություններին, քաղաքականությունը պետք է վեր լինի զգացնմունեքներից. պետք է առաջնորդվել ազգային շահի գերակայությամբ: Անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և հավելեց, որ Հայաստանը հենց այդպես էլ անում է:

«Նման օրենքի ընդունումը ենթադրում է իրավական ընթացակարգ, որը պետք է արժանանա ՀՀ նախագահի վավերացմանը:

Միջազգային փորձում չգիտեմ որևէ երկիր, որը ճանաչել է մյուս երկրի անկախությունը: Կարծում եմ` սա ընդամենը փորձ է Ազգային ժողովում քաղաքական քննարկումներ ծավալելու այդ գաղափարի, նպատակի, հեռանկարի շուրջ», - նշեց Աթանեսյանը, հավելելով, որ գրեթե համոզված է, որ նախագիծը «չի քննարկվի»:

ԼՂՀ պատգամավորը նշեց նաև, որ այս գործընթացը կարող է տևական լինել, բայց այս պահին ՀՀ Ազգային ժողովում այս հարցի քննարկումն անհրաժեշտ է, քանի որ սա «Ադրբեջանի կողմից բանակցությունները ձախողելու այլընտրնք էր», և Հայաստանը պետք է միջազգային հանրությանը «մեսիջներ» հղի այս առթիվ:

«Բանակցային գործընթացն այս փակուղային իրավիճակում, այնուամենայնիվ, չի դադարեցվել, ինչի մասին այսօր արդեն ասաց ՀՀ ԱԳ նախարարը, բայց այսուհետ այն ավելի ծանր կընթանա», - եզրափակեց Աթանեսյանը:

 Ուշագրավ
---