Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Էմիր Կուստուրիցան

Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Էմիր Կուստուրիցան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-29 Երրորդ Կինոֆորումի շրջանակներում կայացող Սանկտ Պետերբուրգի առաջին միջազգային կինոփառատոնի ժյուրին կգլխավորի հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փառատոնի կազմակերպիչները ներկայացրել են մրցութային ծրագիրը, որտեղ 14 ընտրված կինոֆիլմերի թվում է նաև Ալեքսեյ Բաբանովի նոր «Ես նույնպես ուզում եմ» ֆիլմը: Վերջինս ներառված է նաև Վենետիկյան կինոփառատոնի այս տարվա ծրագրում:

Պետերբուրգում Կուստուրիցան չի սահմանափակվի միայն ժյուրիի դերով, այլ նաև փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 23-ին ծրագրում է համերգով հանդես գալ The No Smoking Orchestra խմբի հետ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---