Իրանի նախագահը խոստովանել է պատժամիջոցների պատճառով երկրում խնդիրների առկայությունը![]() 5 սեպտեմբերի 2012 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահը խոստովանել է, որ մի շարք արևմտյան երկրների կողմից պատժամիջոցներն ադրադառնում են իսլամական հանրապետության տնտեսության վրա, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը: «Գոյություն ունեն որոշակի խնդիրներ, որոնք վերաբերվում են նավթի վաճառքին, մենք փորձում ենք լուծել դրանք»,- ասել է Ահմադինեժադը հարցազրույցում, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա համոզմունք է հայտնել, որ «նավթային հարցը» կլուծվի, թեև դրա համար որոշ ժամանակ է անհրաժեշտ: «Մենք ունենք նավթ, իսկ աշխարհը դրա կարիքն ունի»,- ասել է Իրանի նախագահը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |