Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տարել Իտալիայի նկատմամբ

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տարել Իտալիայի նկատմամբ

PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրը հաջող էր Հայաստանի կանանց հավաքականի համար: Հայ շախմատիստուհիները 2,5:1,5 հաշվով հաղթանակ են տարել Իտալիայի կանանց հավաքականի նկատմամբ:

Հայկական թիմից հաղթանակ է տարել Մարիա Կուրսովան, նա պարտության է մատնել Մարիագրազիա դե Ռոսային:

Էլինա Դանիելյան-Էլենա Սեդինա, Լիլիթ Մկրտչյան-Օլգա Զիմինա և Լիլիթ Գալոյան-Մարիա Բրունելո պարտիաները ոչ ոքի են ավարտվել:

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով բարձրացել է 15-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Չինաստանի հավաքականը: 8-րդ տուրում հայկական թիմը հանդես կգա Ռումինիայի դեմ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---