Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Դևիսի գավաթը![]() 5 սեպտեմբերի 2012 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-16-ը Բուենոս Այրեսում «Parque Roca» արենայում տեղի կունենա Դևիսի գավաթի կիսաեզրափակիչը Չեխիայի և Արգենտինայի հավաքականների միջև: Արգենտինայի թիմի ավագ Մարտին Հայտեն հրապարակել է թենիսիստների անունները, ովքեր կխաղան այս մրցաշարում: Վնասվածքի պատճառով կիսաեզրափակչում հանդես չի գա Դավիթ Նալբանդյանը, ով ավելի վաղ դուրս էր եկել նաև US Open-ից: Ինչպես հաղորդում է Նալբանդյանի երկրպագուների պաշտոնական կայքը, Հայտեն հանդիպել է նրա հետ, որից հետո որոշում է ընդունել չընդգրկել նրան թիմի կազմում: Այսպիսով, Արգենտինայի կազմում կխաղան Խուան Մարտին Դել Պոտրոն, Խուան Մոնակոն, Կառլոս Բեռլոկը և Էդուարդո Շվանկը: Չեխական թիմի կազմում հանդես կգան Թոմաս Բերդիխը, Ռադեկ Շտեպանեկը, Լուկաս Ռոլոսը և Իվո Մինարը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |