Ալեքս Ֆերգյուսոնը հնարավորություն կտա Ուսեյն Բոլտին խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»

Ալեքս Ֆերգյուսոնը հնարավորություն կտա Ուսեյն Բոլտին խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է վեցակի օլիմպիական չեմպիոն և հնգակի աշխարհի չեմպիոն, յամայկացի վազորդ Ուսեյն Բոլտի խոսքերը, ով հայտարարել է, որ ցանկանում է փորձել խաղալ «կարմիր սատանաների» կողմից:

«Ուսեյնը հիանալի մարդ է և «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու: Դա փայլուն գաղափար կլիներ` ներգրավել նրան մեր ակումբի համար խաղում: Հաջորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին բարեգործական խաղ կանցկացնի «Ռեալի» լեգենդների հետ, և այդ ժամանակ Բոլտը կարող է խաղալ մեր կողմից: Կտեսնենք, թե նա ինչպես կդրսևորի իրեն»,- ասել է Ֆերգյուսոնը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---