ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻ» ՀԵՏ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ21 փետրվարի 2005 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են բջջային կապի ազգային օպերատոր «Ուզդունրաբիթ» ընկերության ռոումինգի բաժնի եւ SMS-ծառայության ղեկավարների հետ, հաղորդում է «Day.az » գործակալությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել է ձեռնարկության եւ «Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ապօրինի գործունեություն իրականացնող» «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ կնքված գործարքը: Դիվանագետները տեղեկացրել են բաժնի աշխատակիցներին, որ «Ուզդունրաբիթ» ձեռնարկության համագործակցությունը ոչ մի իրավական հիմքեր չունեցող «Ղարաբաղ Տելեկոմի» հետ երկկողմ միջազգային ռոումինգի ծառայության շրջանակներում ապօրինի է, ինչպես նաեւ տվյալ հարցի վերաբերյալ պաշտոնական նամակ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նյութեր են ներկայացրել ընկերությանը: Պատասխան նամակում, որը դեսպանատունը ստացել է «Ուզդունրաբիտա» ընկերությունից, ասվում է, որ համագործակցությունը «Ղարաբաղ Տելեկոմի» հետ միջազգային ռոումինգային ծառայության շրջանակներում դադարեցվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |