Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 53-րդ տեղը![]() 5 սեպտեմբերի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 3 հորիզոնականով և 575 միավորով զբաղեցնում է 53-րդ տեղը: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 6-րդ հորիզոնականում է 1174 միավորով, Դանիան 10-րդն է 1006 միավորով, Չեխիան 19-րդ հորիզոնականում է 869 միավորով, Բուլղարիան` 94-րդ տեղում է 373 միավորով, իսկ Մալթան 139- րդն է 206 միավորով: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1617 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1437 միավորով, եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին 1274 միավորով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |