EAFJD-ն հորդորում է ԵՄ-ին մտածել օրենքների ու արժեքների մասին՝ գազային և նավթային գործարքներ կնքելուց առաջ![]() 5 սեպտեմբերի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական ֆեդերացիան(EAFJD) դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու ու այնտեղ նրան ներում շնորհելու որոշումը: «Քչերն էին կասկածում, որ Սաֆարովին Ադրբեջանում որպես հերոսի կդիմավորեն: Հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին Հունգարիային, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը, սակայն իրականում, ինչը զարմանալի չէ, նրան մայորի կոչում շնորհեցին, բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա աշխատավարձը: Սաֆարովի արտահանձնումը պետք է հրապարակայնորեն դատապատվի, իսկ Բաքվից պետք է բացատրություններ պահանջվեն: Սաֆարովը պետք է շարունակի կրել պատիժը: Համարժեք պատասխանի բացակայությունը Եվրոպայից ուղերձ է Ադրբեջանի ռազմատենչ ռեժիմի համար՝ շարունակել հրահրել սեփական քաղաքացիներին բռնության սպառնալիքներ տեղալ Հայաստանի ու հայության հասցեին»,-ասվում է հայտարարության մեջ: «Եվրախորհրդարանը բազմիցս է բանաձևերի միջոցով դատապարտել մարդու իրավունքների խախտումն Ադրբեջանում: Ակնհայտ է, որ այդ երկրի կառավարությունը մտադիր չէ պահպանել միջազգային օրենքները: Մենք կոչ ենք անում ԵՄ-ին մտածել օրենքների ու արժեքների մասին՝ գազային և նավթային գործարքներ կնքելուց առաջ: ԵՄ-ն պետք է դատապարտի Բաքվի արկածախնդրային քաղաքականությունը»,-հայտարարել է EAFJD Կասպար Կարամպետյանը: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |