Քաղաքագետ. Ադրբեջանը խախտել է Ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետերից 18-ը

Քաղաքագետ. Ադրբեջանը խախտել է Ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետերից 18-ը

PanARMENIAN.Net - Սաֆարովի արտահանձնման հետ կապված Հունգարիայի մյուս քայլերը պետք է բխեն Ստրասբուրգի կոնվենցիայով նախատեսված (Ստրասբուրգյան կոնվենցիայի հիման վրա է տեղի ունեցել Սաֆարովի էքստրադիցիան) կետերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա` Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 20 կետերից 18-ը և այժմ Հունգարիան պետք է Ադրբեջանից պահանջի այդ կետերի իրականացումը:

«Օրինակ, խախտվել է կոնվենցիայի 15-րդ կետը, ըստ որի, միայն Հունգարիան իրավունք ունի փոխելու դատավճռը, ինչպես նաև 13-րդը` Ադրբեջանը իրավունք չունի փոխելու պատժի մակարդակը, այն է կրճատելու դատավճռով նախատեսված պատժաչափը գումարի դիմաց»:

Քաղաքագետը նշել է, որ գործընթացն ավատրված չէ և Հունգարիան պետք է քայլեր ձեռնարկի, որոնք պետք է բխեն կոնվենցիայով նախատեսված կետերից. «Հունգարիան, ըստ էության, չի խախտել կոնվենցիան, կխախտի այն, եթե այժմ որևէ քայլ չձեռնարկի և Ադրբեջանի կողմից այդ կետերի իրականացումը չպահանջի»:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---