ԵՊՀ-ն Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է

ԵՊՀ-ն Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է

PanARMENIAN.Net - Այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երևանի պետական համալսարանը Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է, հայտնում է ԿԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը: Աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդն Ամերիկյան համալսարանն է ` գրավելով 2827-րդ տեղը: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը: Վրաստանի առաջատար բուհը Ճավճավաձեի անվան լեզուների և մշակույթի պետական համալսարանն է, որը գրավել է 2537-րդ տեղը: Վարկանիշային ցուցակում Ադրբեջանի լավագույն համալսարանը «Կովկասն» է, որը զբաղեցնում է 5814-րդ տեղը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---