Lufthansa ավիաընկերությունը չորեքշաբթի օրը գերմանական 3 քաղաքներում չեղյալ է հայտարարել 9 չվերթ![]() 5 սեպտեմբերի 2012 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Lufthansa ավիաընկերությունը չորեքշաբթի օրը Բեռլինում, Ֆրանկֆուրտում և Մյունխենում չեղյալ է հայտարարել 9 չվերթներ: Այս քաղաքներում նախօրեին տեղի էր ունեցել ուղեկցորդների գործադուլ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Տվյալ պահին Lufthansa-ն չի կարող ստույգ ասել, թե ինչ հետևանքներ կունենա այդ գործադուլը: Նույնիսկ դրա ավարտից հետո մենք խափանումներ են կանխատեսում չվացուցակում»,- ասվում է ավիափոխադրողի կայքում տեղադրված հայտարարությունում: Տեղեկատվության համաձայն, խոշորագույն գերմանական ավիաընկերության ուղեկցորդների գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել ավելի քան 230 չվերթներ Ֆրանկֆուրտի, Բեռլինի և Մյունխենի օդանավակայաններում: Ուղեկցորդների արհմիությունը պահանջում է աշխատավարձի բարձրացում 5 տոկոսով, ժամանակավոր աշխատողների վարձակալության վրա արգելքի սահմանում: Ընկերության ղեկավարությունն առաջարկել է փոխզիջում, որը ենթադրում է աշխատավարձի ավելացում 3.5 տոկոսով: Արհմիությունը համաձայն չէ այդ պայմանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |