Թուրքիան նոտա է հղել Ֆրանսիային դասագրքերում Ցեղասպանության թեման ընգրկելու համար![]() 5 սեպտեմբերի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Ֆրանսիային պատմության և աշխարհագրության դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ընգրկելու համար: Փարիզում Թուրքիայի դեսպանատունը Ֆրանսիայի ԱԳՆ-ին և կրթության նախարարությանն է հանձնել բողոքի նամակը, հայտնում է Today’s zaman-ը: Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշմամբ Ֆրանսիային պատմության և աշխարհագրության դպրոցական դասագրքերում ընդգրկվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժին: Ինչպես գրել են թուրքական ԶԼՄ-ները, այդ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, որը մեծ հույսեր էր կապում Օլանդի նախագահության հետ: Հայոց ցեղասպանության թեման ընդգրկված է նաև ֆրանսիական բուհական դասագրքերում: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Ըստ վերջին հաղորդագրությունների, օրինագիծը շուտով նորից կդրվի շրջանառության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |