Հայաստանը կարող է պտուղ-բանջարեղեն, խմելու ջուր, ոչխարներ և բուրդ առաքել Իրաք![]() 5 սեպտեմբերի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է քառօրյա պաշտոնական այցով Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաույեսի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված Իրաքի գյուղատնտեսության նախարար Իզ ադ – Դին Աբդ Ալլահ Հուսայինին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, ուստի կողմերն անդրադարձան երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքին ու բարեկամությանը: Նախարարները նշեցին գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ բնագավառն ունի երկկողմ համագործակցության ընդլայման մեծ ներուժ և անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել առկա հնարավորությունները և անցնել կոնկրետ, գործնական քայլերի: Հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարաը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջարկել Հայաստանից Իրաք արտահանել թարմ պտուղ-բաջարեղեն, կատոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ: Իրաքյան կողմի ցանկության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է նաև առաջարկել կենդանի ոչխարների, բրդի, ձկնեղենի արտահանում: Իրաքի նախարար ադ Հուսայինը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր շուկաներ և, որ ամենից կարևորն է, հեռավորության տեսակետից երկրներն ունեն , բավականին շահեկան դիրք: ՀՀ գյուղատնտեսության նախարարի խնդրանքով նախարար ադ Հուսայինը ներկայացրեց Իրաքի ներկայիս գյուղատնտեսության վիճակը և փաստեց, որ երկարատև պատերազմներից հետո իրենց տնտեսությունը, մասնավորապես գյուղատնտեսությունը, բավականին թուլացել է և այն վերականգնելու համար պահանջվում են մեծ ջանքեր: Նշեց նաև, որ Իրաքը գյուղատնտեսության համար ունի լավ պայմաններ և , անհրաժեշտ է համախմբելով ողջ ուժերը, վերականգնել տնտեսության համար այդ կարևոր ճյուղը: ,- նշեց ադ Հուսայինը: Իրաքի նախարարը տեղեկացրեց, որ երկրի կառավորությունը որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և հնարավոր համարեց այս ուղղությամբ համագործակցել և ուսումնասիրել Հայաստանի փորձը: Նախարար Սերգո Կարապետյանը համակարծիք լինելով իր գործընկերոջ հետ գյուղատնտեսության արդիականացման հարցում` պատրաստակամություն հայտնեց օժանդակություն ցուցաբերել իրաքյան կողմին փորձի փոխնակամ, մասնագետների վերապատրաստման, ուսուցման հարցերում: Նախարար Ս. Կարապետյանն առաջարկեց նաև քննարկել երկու երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայանագիր ստորագրելու նպատակահարմարության հարցը, ինչը կնպաստի համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելուն և արդյունավետ դարձնելուն: Նախարարը նշեց, որ իրաքյան կողմի սկզբունքային համաձայնության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կմշակի նշված համաձայնագրի նախագիծ` հետագայում երկկողմ շահագրգիռ քննարկումների ներկայացնելու նպատակով: Իրաքի գյուղատնտեսության նախարարն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջարկը` համատեղ համաձայնագրի պատրաստման և ստորագրման հարցում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |