Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ում Հունգարիայի դեսպանատան մոտ տեղի կունենա պիկետ Սաֆարովի ներման դեմ

Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ում Հունգարիայի դեսպանատան մոտ տեղի կունենա պիկետ Սաֆարովի ներման դեմ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ում Հունգարիայի դեսպանատան մոտ Ռուսաստանի հայերի միությունը պիկետ է կազմակերպում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեմ, որը համաձայնեցված է Մոսկվայի իշխանությունների հետ: Նաև համաձայնեցված է համաքաղաքային հանրահավաքի անցկացումը, հայտնել է PanARMENIAN.Net ին ՌՀՄ սոցիալական զարգացման ու երիտասարդության հարցերի գծով փոխնախագահ Լևոն Մուքանյանը:

«Պիկետի ու հանրահավաքի մասնակիցները, մեծ հարգանք տածելով հանդեձ հունգար ժողովրդի հանդեպ, վճռական բողոք են հայտնում Հունգարիայի կառավարության գործողությունների դեմ, որը համաձայնվել է արտահանձնել Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովին՝ չապաշխարհած մարդասպանին, որն առանձնակի դաժանությամբ ազգային ու կրոնական հողի վրա կացնահարել է հայ բանակի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ, որի հետ Բուդապեշտում մասնկցում էր անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարական դատարանը դատապարտեց նրան ցմահ ազատազրկման, առաջին 30 տարում այն առանց բողոքարկելու իրավունքի:

Հաշվի առնելով այս ամենը Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաները չէին կարող չիմանալ, թե ինչ հետևանքների դա կհանգեցնի: Այնուամենայնիվ, նրանք հանդես եկան որպես կատարվածի մեղսակիցներ: Ալիևը ստորագրել է նրա ներման հրամանագիրը, երբ մարդասպանը դեռ ինքնաթիռում էր, նրան բնակարան են նվիրել, մեծ գումար վճարել և մայորի կոչում շնորհել:

Գնալով Հիտլերի հետքերով՝ Ալիևը հերթական անգամ բացահայտորեն ցուցադրում է աշխարհին իր նացիստական քաղաքականությունը: Հայատյացությունը Հայաստանում պետական քաղաքականության է վերածվել: Հերոսացնելով ու պարգևատրելով Սաֆարովին Ալիևը ցույց է տալիս երիտասարդներին, թե ումից է պետք օրինակ վերցնել, առանց հետևանքների համար մտահոգվելու:

Ադրբեջանի իշխանությունների սադրիչ գործողությունների վճռական դատապարտումը կոչված է կասեցնելու հանրության համար վտանգավոր այս անպատիժ հանցագործության տարածումը»,-ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---