Երիտասարդական ԱԱ երկրորդ օրը հայ ըմբիշներին չի հաջողվել մեդալ նվաճել

Երիտասարդական ԱԱ երկրորդ օրը հայ ըմբիշներին չի հաջողվել մեդալ նվաճել

PanARMENIAN.Net - Աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ մրցութային օրը հայ ըմբիշներին չի հաջողվել մեդալ նվաճել: Հայկ Արշակյանն (66կգ ք/կ) ու Գևորգ Ղարիբյանը (55կգ ք/կ) հնարավորություն ունեին պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն զիջել են, համապատասխանաբար, Բենիտո Սամբուլեին (Հունգարիա) և Սեունգ Հակու-Կիմին (Կորեա): Իսկ Վարոս Պետրոսյանը (84կգ ք/կ) պայքարից դուրս է մնացել 1/8 եզրափակչում` զիջելով Կոնստանտին Պիրվանին (Ռումինիա):

Հայ հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել միայն Կարապետ Չալյանը (74կգ ք/կ): Սեպտեմբերի 6-ին առաջնությունում իրենց ելույթները կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնելու են Գևորգ Արզումանյանը (50կգ ք/կ), Արտակ Հովհաննիսյանը (55կգ ք/կ), Վոլոդյա Ֆռանգուլյանը (60կգ ք/կ), Դավիթ Ափոյանը (66կգ ք/կ), Գրիգոր Գրիգորյանը (74կգ ք/կ), Վահե Թամրազյանը (84կգ ք/կ), Վիկտոր Կազիշվիլին (96կգ ք/կ) և Համլետ Աբրահամյանը (120կգ ք/կ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---