ՀՀ ԱԳՆ. Հունգարիայի և Հայաստանի հարաբերություններում միջնորդությունների կարիք չկա 5 սեպտեմբերի 2012 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Շվեյցարիայի՝ հայ-հունգարական հարաբերություններում միջնորդության մասին լուրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց. « Չեմ կարծում որ այստեղ միջնորդության կարիք կա: Այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»: Հիշեցնենք, որ Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը Շվեյցարիա կատարած այցի ընթացքում իր շվեյցարացի գործընկեր Դիդիե Բուրկհալթերն օգնություն է առաջարկել Հունգարիայի և Հայաստանի միջև կասեցված հարաբերությունները հարթելու գործում։ «Հունգարիան ընդունել է ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի պատճառով Հայաստանի հետ վեճը հարթելու հարցում Շվեյցարիայի միջնորդական առաջարկը, Շվեցարիան՝ իբրև չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, և Հունգարիան բոլոր հնարավոր ձևերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար», -ասել է Մարտոնին ։ Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |