Քրիշթիան Մորալես. Intel-ը հետաքրքրված է հայկական շուկայով 5 սեպտեմբերի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրեն Քրիշթիան Մորալեսին: «Intel-ի համար Հայաստանում կան բուռն գործունեություն ծավալելու լավ նախապայմաններ և մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցությանը»,- վարչապետի խոսքը մեջբերում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Քրիշթիան Մորալեսը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեմպերը և նշել, որ Intel-ը շահագրգռված է մեր երկրում իր գործունեությունն ընդլայնել: Զրուցակիցներն անդրադարձել են Intel-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելու աշխատանքների ընթացքին: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախաձեռնության ընդհանուր հայեցակարգային մոտեցումների մշակման, անհրաժեշտ ներդրումների ծավալի կանխորոշման, կողմերից յուրաքանչյուրի մասնակցության ձևաչափի հստակեցման նպատակով: Նշվել է, որ կենտրոնն իրենից ներկայացնելու է հետազոտական լաբորատորիա, որն աշխատելու է Intel-ի առաջնային R&D տեխնոլոգիաների հենքով: Կողմերը քննարկել են նաև նոյեմբերին 14-15-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ ամենամյա «ArmTech Congress-12» շրջանակում համագործակցության հուշագրի մշակման և ստորագրման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |