Սեպտեմբերի 27-ին Երևանում ելույթ կունենա դաշնակահար Եվգենի Կիսինը![]() 5 սեպտեմբերի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա աշխարհի ամենահայտնի դաշնակահարներից մեկը` Եվգենի Կիսինը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: «Սա իսկապես իրադարձային համերգ է Հայաստանի համար, նա մեր երկրում վաղուց չի եղել, և մենք սերնդեսերունդ սպասել ենք այստեղ նրան լսելու համար»,- ասաց նա: Կիսինին Հայաստան հրավիրելու գաղափարն առաջացել է յոթ տարի առաջ և այդ ժամանակ էլ փառատոնը կապվել է նրա մենեջմենթի հետ: Սակայն ոչ մի պատասխան չի ստացվել: Հովհաննիսյանի խոսքով, փառատոնի հեղինակությունը տարիների ընթացքում աճեց, և 2008 թվականին Կիսինը անձամբ կապվեց փառատոնի ղեկավարության հետ և ասաց, որ չորս տարի հետո կգա Հայաստան: Փառատոնի մենեջերը նշեց, որ երաժիշտն անձամբ ինքն է որոշել, թե ինչ ձևաչափով ելույթ կունենա: Նա ընտրեց մենահամերգի տարբերակը և Երևանում կկատարի Հայդենի, Շուբերտի, Բեթհովենի և այլ դասական կոմպոզիտերների ստեղծագործություններ: Հիշեցնենք, որ Եվգենի Կիսինը ստացել է աշխարհի մեծագույն պարգևները, ունի երկու «Գրեմմի» և այն եզակի երաժիշտներից է, ով ելույթ է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |