Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ուզբեկստանին![]() 5 սեպտեմբերի 2012 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում այսօր հանդիպել են Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 3:1: Հանդիպման վերջնական արդյունքը որոշվել է 4-րդ խաղատախտակի վրա, որտեղ Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Անդրեյ Կվոնի նկատմամբ: Շախմատիստները խաղացել են 5 ժամ, խաղն ավարտվել է 61-րդ քայլին` հայ շախմատիստի հաղթանակով: Սարգսյանը վաստակել է Հայաստանի հավաքականի համար կարևոր միավոր և խոշոր հաշվով հաղթանակ պարգևել: Մինչ այդ Մարատ Ջումաևի նկատմամբ հաղթանակներ էր տարել Վլադիմիր Հակոբյանը: Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի էին խաղացել, համապատասխանաբար, Ռուստամ Կասիմջանովի և Անտոն Ֆիլիպովի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |