Զարուհի Փոստանջյան. ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը![]() 5 սեպտեմբերի 2012 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հրավիրել է ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Այսօրվա հայտարարության նախագծի 3-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Հանրապետությունները, 20 տարիների ընթացքում ձևավորվել և գոյություն ունեն որպես անկախ պետություններ: Ըստ Զարուհի Փոստանջյանի, եթե խորհրդարանը ցանկանում է արդարացի գնահատական տալ թուրքական Ադրբեջանի վարքագծին և նրա հետ գործարք իրականացնող Եվրոմիության անդամ պետությանը` Հունգարիային, ապա անհապաղ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այնուհետև գործադիր իշխանությունից պահանջի ռազմական օգնության պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի` իշխանությունների հետ: Ինչպես նաև պահանջ ներկայացնի ՀՀ նախագահին հայ-թուրքական արձանագրություններից ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու վերաբերյալ: Փոստանջյանը հիշեցրել է. «Նախագահը նշում է, որ կապվել է մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ: Բայց այդ կապը պետք է լինի մշտապես, այդ կապը պետք է լիներ նաև հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց առաջ և պետք հաշվի առնվեր նրանց կարծիքը»: Ինչ վերաբերում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքին, ապա Փոստանջանը նշել է, որ «հայ ժողովուրդը նման անբարո, անմարդկային գործարքների բազմիցս ականատես է եղել առնվազն վերջին հարյուրամյակում»: Նա նշել է, որ պետք է գնահատական տալ այս գործարքին, սակայն դրանք չպետք է լինեն ուշացած և առանց լուրջ արդյունքների: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |