Ռամիլ Սաֆարովի օրերը, ինչպես երևում է, հաշված են![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել` կապված հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ: Բացի «արդարության, ճշմարտության և ադրբեջանական դիվանագիտության հաղթանակի» մասին դատարկ խոսքերից, այդ հայտարարությունում նշվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամայել է «չեզոքացնել Սաֆարովին»: Հայտարարության հեղինակները հաշվի չեն առել, որ Հայաստանին, այժմ Սաֆարովը ողջ է պետք, որպեսզի ապացուցվի Բաքվի բացարձակ ամենաթողական քաղաքականությունը: Համապատասխանաբար, կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական իշխանությունները, ամենայն հավանականությամբ, որոշել են իրենք վերացնել Սաֆարովին, հետո` մեղքը «բարդել» Հայաստանի վրա: Նույն նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են, իբրև թե, ԱՍԱԼԱ-ի հայտարարությունը, որում Ադրբեջանի դիվանագետների հասցեին սպառնալիքներ են պարունակվում: Ընդ որում, ինքը «հայտարարությունը» առլեցուն է իրավիճակի ադրբեջանական մեկնաբանությամբ: Ուստի այն կարող է ընկալվել միայն որպես Բաքվի կողմից «ամեն դեպքում» նախապատրաստված ապացույց: Դատելով ամեն ինչից, Ադրբեջանում առաջիկայում արյուն է թափվելու` և հենց ադրբեջանական ղեկավարության ձեռքով, որպեսզի Հայաստանը մեղավոր ճանաչվի: Սակայն դժվար թե այս անգամ նման կոպիտ քայլը կարողանա խաբել միջազգային հանրությանը, որը ևս մեկ անգամ համոզվեց ադրբեջանական իշխող ռեժիմի ոչ ադեկվատ լինելու մեջ: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |