Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը բարձրացել է 10-րդ հորիզոնական

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը բարձրացել է 10-րդ հորիզոնական

PanARMENIAN.Net - Ստամբուլում սեպտետմբերի 5-ին տեղի են ունեցել շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրի խաղերը: Հայաստանի կանանց հավաքականը խաղացել է Ռումինիայի հետ և հաղթել 3:1 հաշվով:

Հայկական թիմի կազմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան, նրանք պարտության են մատնել համապատասխանաբար Կրիստինա Ֆոնսային և Ալինա Լ’ամիին:

Լիլիթ Մկրտչյանը միավորները կիսել է Իրինա Բուլմագայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը` Էլենա Կոսմայի:

Հայաստանի հավաքականը հավաքել է 12 միավոր և բարձրացել է 10-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 14 միավորով գլխավորում է Չինաստանը:

9-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են Իրանի հետ, որը 17-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---