ԵՊՀ ուսանողները պանահջում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից արդարություն հաստատել

ԵՊՀ ուսանողները պանահջում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից արդարություն հաստատել

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին ԵՊՀ-ում դիմավորեցին բողոքի ակցիայով: Ռասմուսենից ԵՊՀ ուսանողները պահանջում էին արձագանքել ադրբեջանա-հունգարական գործարքին և հաստատել արդարություն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ևս իր ողջույնի խոսքում անդրադարձավ Սաֆարովի արտահանձնմանը և նշեց, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը:

Այսօրվա ակցիայի կազմակերպիչները «Երիտասարդ համալսարականների միավորում» ՀԿ-ն, ՀՀ երիտասարդական հիմնադրամը և ԵՊՀ ուսանողական խորհուրդն էին: Վերջինս Սաֆարովի արտահանձնման հետ կապված հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է . «ԵՊՀ ուսանողական խորհուրդը դատապարտում է հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը: Այն սանձազերծում է Ադրբեջանի կացնային քաղաքականութունը, նպաստում է հայատյացության և անհանդուրժողական մթնոլորտի ձևավորմանը Ադրբեջանում և կասկածի տակ դնում առկա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը վերջին 2 տարվա ընթացքւոմ մի քանի անգամ բողոքի ցույցեր է կազմակերպլել ԵԱՀԿ երևանյան գրասենկայի առջև, դատապարտելով Ադրբեջանի կողմից սահմանային գծում զինադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերը ու ԵԱՀԿ անհետևողական քայլերն այս ուղղությամբ: Ցավոք ՆԱՏՕ-ի կողմից իրականացված համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակում սպանված Գուրգեն Մարգարյանի դեպքում ևս գործ ունենք միջազգային հանրության անհետևողականության հետ, ինչի արդյունքում և հնարավոր եղավ այդպիսի լկտի գործարքը, որը մարտահրավեր էր ողջ առաջադեմ մարդկությանը»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---