Օլիմպիադայում շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Իրանի հետ![]() 6 սեպտեմբերի 2012 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Ստամբուլում կկայանա շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Իրանի հետ: Արդեն հայտնի են շախմատիստների անունները, ովքեր կխաղան միմյանց հետ: Էլինա Դանիելյանը կմրցի Ատոուսա Պոուրկասհիանի հետ, Լիլիթ Մկրչտյանը` Սարասադաթ Հադեմալշարիեի, Լիլիթ Գալոյանը` Գազալ Հակիմիֆարդի, Մարիա Կուրսովան` Շաեստե Գադերպուրի: Հայաստանի հավաքականը 12 միավորով 10-րդ տեղում է, իսկ Իրանը` 17-րդ: Կանանց մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Մրցաշարում հանդես են գալիս 122 հավաքականներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |