Հայաստանի սննդամթերքի անվտանգության ծառայությունը կվերահսկի պանրի շուկան

Հայաստանի սննդամթերքի անվտանգության ծառայությունը կվերահսկի պանրի շուկան

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մտադիր է ստուգումներ անցկացնել պանրի շուկայում: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում սեպտեմբերի 6-ին հաղորդել է պետական կառույցի պետ Աբրահամ Բախչագուլյանը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ընթացքում հասարակության ուշադրությունն է հրավիրել երկրում սննդամթերքի անվտանգության բարձրացման հարցի վրա, որը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանում պանրի արտադրությամբ զբաղված են շուրջ 100 ընկերություններ:

«Մենք տեսչական ստուգումներ կանցկացնենք այդ ընկերություններում, քանի որ մտավախություններ կան պանրի բաղադրությունը խախտելու հետ կապված, երբ արտադրողը փոձրում է մոլորության մեջ գցել յուղայնության վերաբերյալ` օգտագործելով այլ մթերքներ»,- ասել է նա:

Աբրահամ Բախչագուլյանը հավելել է, որ արդեն պատրաստվել է ստուգումների պլան և 2 ամիս անց կլինեն արդյունքներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---