Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է բարձրացնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը![]() 6 սեպտեմբերի 2012 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Սաֆարովի էքստրադիցիայից դեռևս ոչինչ չի շահել, բայց հարմար առիթ կա Արցախյան հարցում դիվիդենտներ շահելու: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ այդ դիվիդենտը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերականգնման տեսքով, ըստ բանախոսի, դրա համար այժմ շատ հարմար պահ է: Մանոյանը կարծում է, որ Հայաստանը ոչ թե պետք է դուրս գա արցախյան բանակցություններից, այլ հայտարարի, որ բանակցում է, սակայն սկսում է նաև աշխատանքները Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. «Հայաստանը պետք է միջազգային ատյաններին ցույց տա, որ սկսում է Արցախի ճանաչման գործընթացը» : Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |