Հայաստանի ազգային փոքրամասնությունները կպայքարեն Սաֆարովի հարցում արդարության հասնելու համար

Հայաստանի ազգային փոքրամասնությունները կպայքարեն Սաֆարովի հարցում արդարության հասնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունները ոչ միայն վրդովված են Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք էքստրադիցիայի ենթարկելու փաստով, այլև խոստանում են բոլորի հետ միասին պայքարել արդարության վերականգնման համար: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Նրա խոսքով, երեկ 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդակցություն են ունեցել, որի ընթացքում և ընդունվել է այս որոշումը: Վարժապետյանը նաև գտնում է, որ մահը Սաֆարովի համար մեծ նվեր կլինի: Փոխարենը պետք է դաժանորեն պատժել, որից հետո նա կզղջա իր արածի համար:

Նրանք նաև հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ժողովրդական արժեքներ դավանող բոլոր երկրներին կոչ են արել դատապարտել այս մեծագույն հանցանքը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---