Հունաստանը հիշում է 1955 թվականի Ստամբուլի ջարդերի զոհերին (վիդեո) 6 սեպտեմբերի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - 1955թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին Ստամբուլում հույների ջարդեր տեղի ունեցան: Տուժեցին նաև հայերը՝ նրանց տներն ու խանութները: 1955թ. գարնանը հուզումներ սկսվեցին այն ժամանակ դեռ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Կիպրոսում: Կիպրոսցի հույները անկախություն էին պահանջում և միացում Հունաստանի հետ: Թուրքիայի ուշադրությունը, որն մինչ այդ անտարբեր էր հարևան կղզու հանդեպ, արհեստականորեն սրվեց կիպրոսցի թուրքերի խնդիրների վրա: Որպես հետևանք, Թուրքիայի իշխանությունները ազգային թշնամանքի արշավ սկսեցին, ինչպես Կիպրոսում, այնպես էլ սեփական երկրում: Հասարակական կարծիքն առանձնապես նախապատրաստելու հարկ չեղավ: 20-ականների ցեղասպանությունից հետո նախկին Օսմանյան կայսրության տարածքում մնացած հույն և հայ ընտանիքները կարողացան կրկին տնտեսապես աճել, տներ կառուցել, սեփական գործը դնել և հաջողության հասնել, հատկապես, առևտրում: Կոստանդնուպոլսի շատ թաղամասեր կրկին հիշեցնում հին բարի ժամանակները: Արդյոք դա դուր գալիս էր նրանց հարևան թուրքերին, որոնք նմանատիպ բարեկեցության չէին հասել, հռետորական հարց է: Միշտ կարելի է սեփական անբարեկեցության մեղավորին գտնել, հատկապես, եթե նա այլազգի է և այլ կրոնի է դավանում: Ուստի, կամավոր ջարդարարների պակաս չկար: Առիթ հանդիսացավ պայթյունը Սալոնիկի Աթաթուրքի թանգարանում: Ինչպես պարզվեց ավելի ուշ, պայթյունն իրագործել էր թանգարանի պահակը, թուրքական հատուկ ծառայությունների կողմից ստացած մեխանիզմի միջոցով: Նույնքան պարզ էր նաև նրանց մշակած ջարդերի ծրագիրը: Գիշերը նշել էին քանդման ու պղծման ենթակա տները, խանութներն ու եկեղեցիները: Հաջորդ գիշեր մոտ 100 հազար ջարդարարներ, լավ կազմակերպված, կատարեցին իրենց սև գործը: Տուժեցին 80 եկեղեցիներ, 4500 խանութ, 2500 բնակարան, 40 դպրոց: Պղծվեցին քրիստոնեական գերեզմանները: Ահավոր բարոյական ցնցումների ենթարկվեցին քրիստոնյա աղջիկներն ու կանայք: Սպանվածները 37 էին, սակայն այդ թիվը չի արտահայտում իրողությունը, քանի որ ճշգրիտ հաշվառումն ուղղակի անհնար էր: Նյութական վնասը կազմեց հարյուր միլիոնավոր դոլարներ: Հույն և հայ ընտանիքների մեծ մասն ընդմիշտ լքեց Թուրքիան: Սա քրիստոնյաների հերթական արտագաղթն էր Կստանդնուպոլսից 1453 թվականից ի վեր: 140 հազար հույներից Ստամբուլում մնացին մի քանի հազարը միայն, գրում է greek.ru-ն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |