Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին կփոխարինի Սիրիայի ազգային բանակը

Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին կփոխարինի Սիրիայի ազգային բանակը

PanARMENIAN.Net - Երկու օր Թուրքիայում ընթացող բանակցությունների արդյունքում Սիրիայի ընդդիմությունը կարողացել է համախմբվել և որոշում է կայացրել նոր քաղաքական և ռազմական շարժման՝ Սիրիայի ազգային բանակի ստեղծման մասին:

Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, նոր կառույցը կոչված է փոխարինելու Սիրիայի ազատ բանակին:

Սիրիայի ազգային բանակը կգլխավորի անցած ամիս Սիրիայից փախած ազդեցիկ գեներալ Մուհամմադ Հաջ Ալին:

Արևմուտքը մտահոգված է ընդդիմության պառակտվածությամբ և Սիրիայի ազգային բանակը կոչված է լուծելու այդ խնդիրը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---