ԵՄ Twinning ծրագիրը կօգնի Հայաստանին բարձրացնել միգրացիայի ոլորտում կառավարման արդյունավետությունը

ԵՄ Twinning ծրագիրը կօգնի Հայաստանին բարձրացնել միգրացիայի ոլորտում կառավարման արդյունավետությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին ԵՄ պատվիրակությունը և ՀՀ տարածքային կառավարման կից Միգրացիոն ծառայությունը հայտարարել են Twinning ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է միգրացիայի ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Միգրացիայի կառավարման հարցերը միշտ էլ գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ վերջին 3 տարիների ընթացքում երկրի իշխանությունները այս ոլորտում մի շարք ծրագրեր են իրականցրել, ծրագրի բացմանը հայտարարել է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարը: «Հարկ է նշել, որ միգրացիոն քիչ թե շատ ակտիվ գործընթացներ մշտապես տեղի են ունեցել հայ իրականության մեջ: Սակայն վերջին երկու տասնամյակում միգրացիոն հոսքերը գրանցեցին աննախադեպ մեծ ծավալներ ու որակական առանձնահատկություններ: Արդյունքում այդ երևույթն առանձնացավ բնականոն գործընթացների շարքից` վերածելով մեր հասարակության համար լուրջ մարտահրավերի»,-ասել է նա:

Արմեն Գևորգյանը կարևորել է միգրացիոն խնդիրների շուրջ միջազգային կառույցների հետ համագործակցությունը, ընդգծելով, որ Twinning ծրագրի իրականցման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները` միգրացիայի բնագավառը կարգավորող իրավական դաշտի ներդաշնակեցում ԵՄ օրենսդրությանը,միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող հայաստանյան դերակատարների միջև արդյունավետ համակարգում, ապաստանի և միգրացիայի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրում:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության տեղեկատվական, տնտեսական և քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Օննօ Սիմոնսը ընդգծել է ծրագրի կարևորությունը` ՀՀ քաղաքացիների տեղափոխման մոբիլության բարձրացման, ինչպես նաև անօրինական միգրացիայի և թրաֆիկինգի դեմ պայքարի տեսանկյունից: Ըստ նրա Հայաստանում առայժմ խնդիրներ կան միգրացիայի կառավարման ոլորտում, այդ թվում` կապված Սիրիայի հետ:

ԵՄ կողմից ֆինանսավորման ծրագիրը, որի արժեքը 1 մլն եվրո է, թույլ կտա Հայաստանին միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել միգրացիոն և ապաստանի տրամադրման ոլորտների օրենսդրությունը: ԵՄ նոր ծրագիրը, որը կտևի 27 ամիս, Հայաստանում իրագործվում է Լեհաստանի ԱԳՆ և Շվեդիայի Միգրացիոն ծառայության կողմից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---